Տրամաբանական խաղ + տեխնոլոգիական աշխատանք

Այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ նյութերն են`գունավոր թուղթ, սոսինձ և հյութի ձողիկներ: Հյութի ձողիկների միջոցով պատրաստում ենք տոնածառ: Երեխաներին տրվում է կտրատած հյութի ձողիկներ` տարբեր չափսերի, որոնք նրանք դասավորում են թղթի վրա հերթականությամբ` մեծից մինչև փոքր: Այս աշխատանքի նպատակը կայանում է նրանում, որպեսզի երեխաների մոտ զարգանա երկար ու կարճ հասկացողությունները և ճիշտ դասավորելու ունակությունը:

20161207_134412.jpg

Реклама

Թղթի միջոցով պատրաստում ենք ուրախ պինգվիններ

Галерея

Պատրաստում ենք ամանորյա աստղիկներ

Հյութի ձողիկները կարել է օգտագործել ոչ միայն հյութ խմելու համար. այն շատ յուրօրինակ աշխատանքային նյութ է նաև ամանորյա գեղեցիկ զարդարանքներ ստանալու համար:

Նոր կյանք ենք հաղորդում լամպի տուփերին

Դատարկ լամպի  տուփերը  ներկեցինք  գուաշով  : Գունավոր  թղթերի  օգնությամբ   կտրատեցինք  ականջներ  , բեղիկներ,  աչքեր,  քիթիկ և   սոսնձի  օգնությամբ   կպցրեցիք դրանք:  Ահա և վերջ.  Մեր օրիգինալ   նապաստակները   արդեն  պատրաստ  են, ցանկության  դեպքում  այն  կարող  ենք  օգտագործել  որպես  գրչաման:

Թելանկարչություն

Մեզ  անհրաժեշտ  նյութերն  են`բրդյա  գործելու  թելեր, որոնք  պետք է  նախապես  կտրատել,  թուղթ, սոսինձ: Մեր կերպարները  նկարելուց  հետո, այն  ամբողջական  տեսքի  բերելու համար,  սոսնձի միջոցով   կպցնում ենք  թղթի վրա: Արդյունքում,  չօգտագործելով   որևէ ներկ,  թելերի  միջոցով  ստանում ենք  գունագեղ նկարներ:

Մեդիահմտություններ

Նկարում ենք  կ- տառի  աշխարհը

Նոյեմբերիկ

Հերթական ամսիկն էր՝ Նոյեմբերիկը: Մեծ խանդավառություն, բարձր տրամադրություն էր տիրում ամենուր՝ երգ, պար ու խաղ, շրխկոց ու ծափ-ծիծաղ  ծնողների ակտիվ  մասնակցությամբ:

Назад — предыдущие записи